Քաղաքական 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն կողմերի հետ խորհրդակցությունները

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը ու Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը փետրվարի 4-5-ին այցելել են Բաքու ու Երեւան:

Ինչպես նշվում է ՄԽ պաշտոնական հայտարարությունում, Բաքվում համանախագահները հանդիպումներ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, իսկ Երեւանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք նաեւ խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների ԱԳ նախարարների հետ:


Նախագահների հետ համանախագաները քննարկել են վերջերս Փարիզում կայացած ԱԳ նախարարների հանդիման արդյունքները , ինչպես նաեւ ընդգել են բանակցությունների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հետագա առաջընթցի հասնելու անհրաժեշտությունը: Դիվանագետներն ընդգծել են բանակցությունները ամենաբարձր մակարդակում շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես համաձայնեցվել էր Վիեննայում:

Բանակցութունների ընթացքում համանախագահները կրկին իրենց խորին անհանգստությունն են արտահայտել շփման գծում վերջերս տեղի ունեցած իրավիճակի էսկալացիայի կապակցությամբ՝ կոչ անելով զուսպ լինել գործողություններում ու հռետորաբանությունում: Կողմերը հայտարարել են հրադարարի ռեժիմը պահպանելու ու ամրապնդելու մտադրությունը՝ հատկապես սպասվող Օլիմպիական խաղերի համատեքստում:

Համանախագահները շարունակում են կողմերի հետ խորհրդակցությունները՝ առաջիկա շաբաթներին կայանալիք բարձրագույն մակարդակում հանդիպմումը նախապատրաստելու:

Նույն շարքից