Բարի օր Տնտեսություն 

ՊԵԿ նախագահը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի ընտանիքին պատկանող «Զիգզագի» կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին

analitik.am

Չկա սենսացիա և պետք չէ այստեղ սենսացիա փնտրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով այն լուրերի մասին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը ՀԴՄ-ներ չի տրամադրում:

«Եթե «Զիգզագի» մասին ենք խոսում, այդ ընկերությունն ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ: Մենք գիտենք, որ ընկերության ղեկավարությունն իր ամբողջ աշխատակազմին ՀԴՄ կտրոնների պարտադիր ներկայացման պահանջ է ներկայացրել: Այն կարող է չտրամադրվել տարբեր պատճառներով՝ տեխնիկական և այլն»,-ասաց Անանյանը:

Հարցին, թե տեխնիկական խնդիրների պատճառով ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար նույնպե՞ս տուգանք կա, ՊԵԿ նախագահը դրական պատասխան տվեց. «Իհարկե: Այլ բան է, որ հետագայում ներկայացվեն փաստարկներ, որոնք կարող են հաշվի առնվել ՊԵԿ-ի կողմից»:

Անանյանի խոսքերով, կան օրինական հարկ վճարողի վարքագիծ ունեցող ընկերություններ, որոնց աշխատողը օրինակ անուշադրության պատճառով կարող է կտրոն չտրամադրել, ինչի արդյունքում հարկ վճարողն է պատասխանատվության ենթարկվելու. «Պետք չէ դրամատիզմով ներկայացնել հանրությանը»:

 

Նույն շարքից