Քաղաքական 

Արամ Մանուկյանը պահանջեց ԱԺ-ում հարգել հայոց լեզուն

ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան զեկույցի քննարկմանը մինչ ելույթի բուն թեմային անցնելը՝ «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Արամ Մանուկյանը խնդրեց հարգալից լինել հայոց լեզվի նկատմամբ և ԱԺ դահլիճում միմյանց դիմել ոչ թե ռուսական տարբերակով հայրանուններով, այլ հայերենով։

 

«Ես միշտ կռիվ եմ տալու ու պայքարելու եմ, ովքեր իմ անկախության ելույթի նկատմամբ ոտնձգություն են անելու, ոտնահարելու են պետականությունն ու այդ առումով ես օպոզիացիա չեմ, իշխանություն եմ: Հայրանունները ռուսականներով չդիմել՝ ոչ թե Ռոբերտ Նիկոլայի, այլ պարոն Նազարյան, ոչ թե նախագան, այլ նախագահը, ոչ թե վերաբերվում է, այլ վերաբերում է, ոչ թե գույքերը, այլ գույքը։ Սա է անկախության արժեքը, մանավանդ, որ դեռ չենք մտել «Մաքսային»»,-նշեց նա:

 

Նշենք, որ երկու օր է՝ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին դիմում էր Ռոբերտ Նիկոլայի դիմելաձևով, ում օրինակին հետևել էր նաև ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

 

Արդեն ելույթի ընթացքում Արամ Մանուկյանը կիրառեց՝ «կուկլա» բառը՝ բնորոշելով Որոտան ՀԷԿ-ի աշխատանքը։ Տեղից միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ պատգամավորն ինքն իրեն հակասում է՝ ոչ թե «կուկլա», այլ տիկնիկ:

 

«Ես չակերտված եմ ասում, կարող եմ անգլերեն էլ ասել, բարբառով էլ, եթե չակերտված եմ ասում: Լեզվի մասով ինձ հետ չեք կարող մրցել»,- սաստեց ՀԱԿ պատգամավորը:

Նույն շարքից