Հասարակություն 

Աղքատներից վերցնում են աշխատավարձը պարգևատրում պետական ծառայողներին

analitik.am

«Ներկայիս կառավարությունն ի թիվս բազմաթիվ խոցելի ու իրենց համար ակնհայտորեն անլուծելի դարձած խնդիրների, չի կարողանում ժամանակին վճարել շատ քաղաքացիների աշխատավարձները կամ էլ առաջարկում է որոշ կազմակերպությունների մրցույթների միջոցով իրենք իրենց համար փող հայթայթեն։ Անընդհատ փոփոխվում է գործարար կյանքին վերաբերող օրենսդրությունը, ինչն անորոշություն է առաջացնում ներդրումների համար։

Հարկային բեռն անկախատեսելի ու անընդունելի է դառնում, հասարակ քաղաքացիերի համար գնալով դժվարանում է կյանքը, գյուղացին չի կարողանում հողի ու ջրի հարկ վճարել, իսկ պետական պաշտոնյաները շարունակում են պարգևավճարներ ստանալ ու զբաղվել անլուրջ գործերով։

Կարծում եմ, ոչ ոք դեմ չէ, որպեսզի մեր պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ և արժանապատիվ կյանքով ապրեն, բայց չէ՞որ դա ուզում է նաև հասարակ ժողովուրդը, որն իշխանության է բերել նրանց, վստահել ու համբերել է։

Վերևից բարեփոխումներին բոլորս էլ ծանոթ էինք, իսկ կկարողանա՞ արդյոք այս կառավարությունը հրաժարվել պարգևավճարներից կամ յուրաքանչյուր պաշտոնյա ամսական 40000 դրամ իր աշխատավարձից փոխանցի թոշակառուների մի նորաստեղծ ֆոնդի, որը կլինի ընդդիմության որևէ ուժի վերահսկողության ներքո։

Ենթադրվում էր, որ այն գաղափարներով, որոնցով նրանք իշխանության եկան, հենց այդպես էլ պետք է վարվեին, բայց առայժմ տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ աղքատից վերցնում են, տալիս ունևորներին։ Հետևաբար, տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ պարզապես անձերն են փոխվել»։

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքներիպաշտպանության ՀԿ

Նույն շարքից