Հասարակություն 

Ծիծաղելի բան է. Գալուստ Սահակյանը չի տոնելու Քաղաքացու օրը

analitik.am

Հայաստանում բոլոր օրերն էլ քաղաքացու օր են: Այս մասին Պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը:

Սահակյանի համար հատուկ Քաղաքացու օր նշանակելը ծիծաղելի  է. «Բնականաբար ծիծաղելի բան է: Քաղաքացու օր չի լինում: Այդպես որ լինի, կարելի է գյուղացու օր էլ հայտարարել ու հերթականությամբ գնալ»:

ԱԺ նախկին նախագահի կարծիքով, ժողովուրդը պետք է ընդունի տոնը:

Հարցին, թե ինքը նշելու է արդյոք ապրիլի վերջին շաբաթը որպես քաղաքացու օր, Սահակյանը բացասական պատասխան է տվել. «Իհարկե չեմ նշելու, քանի որ ամեն օրն է քաղաքացու օրը: Եթե ապրում ես, շնչում ես, կարողանում ես շրջապատի հետ հարաբերվել, դա քաղաքացու օր է»:

Նույն շարքից