Հասարակություն գլխավոր 

Եթե նման բան ապացուցվի, ես հրաժարական կտամ. Վալերիյ Օսիպյան

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Նարեկ Սարգսյանն ինձ չի զանգահարել, եթե նման բան ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարական տալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի որդուն, ով, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, զանգահարել է ինչ-որ պաշտոնյայի և հաթաթա տվել: Օրեր առաջ «Politik.am» կայքը գրել էր, որ այդ պաշտոնյան եղել է Օսիպյանը, որից հետո, ըստ երևույթին, թյուրիմացություն էր եղել Օսիպյանի և կայքի խմբագիր Բորիս Մուրազիի միջև:

Օսիպյանը խոսեց նաև հետախուզման մեջ գտնվող պաշտոնյաների մասին՝ հայտարարելով, որ համապատասխան միջոցառումներ են իրականացվում:

Ոստիկանապետը չպատասխանեց՝ մասնավորապես Արամ Հարությունյանը Հայաստանում է, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի արտահանձնմանը, Օսիպյանը նշեց, որ իրենց գործը եղել է վերջինիս հայտնաբերելը, իրենք իրենց գործը գերազանց արել են, իսկ մնացածն իրենցից կախված չէ:

Նույն շարքից