«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր քննադատում, այժմ էլ Սերժ Սարգսյանի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն է քննադատում: Նորմալ երեւույթ է»,- այս մասին այսօր` փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը` անդրադառնալով Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճին:
Հարցին, թե հնարավոր է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոխարինի ներկայիս վարչապետին, Իշխան Խաչատրյանը պատասխանեց. «Մեծամասնությունը պետք է այդ հարցը որոշի: Բացի դրանից Շարմազանովն այդ հարցին երեկ արդեն պատասխանել է»: