Հասարակություն 

Հայաստանում անցկացվում է կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

analitik.am

Մարտի 24-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացվող օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների` օլիմպիադայի նախնական փուլերում հաղթող ճանաչված կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:

Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների և ԱՊՀ քարտուղարության ներկայացուցիչները մրցույթի մասնակիցներին մաղթել են հաջողություն, ընդգծելով ոչ միայն մրցակցության, այլև տարբեր պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների միջև փորձի փոխանակման և համագործակցության հաստատման կարևորությունը։

Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական և խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա կընտրվեն լավագույնները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին։

Միջազգային մրցույթին մասնակցող երիտասարդները առաջիկա օրերին կայցելեն նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր, կլինեն Մատենադարանում, կծանոթանան պատմական բացառիկ փաստաթղթերի և գրքերի պատմությանը:

Նույն շարքից