Հասարակություն Բարի օր 

Վլադիմիր Պուտինի հետ լուսանկարը «փրկել» է Ծառուկյանին /լուսանկար/

Ռուսաստանցի մարզիկ Արման Ծառուկյանը հետաքրքիր պատմություն է հիշել, թե ինչպես է մի անգամ ՃՈ աշխատակից բաց թողել իրեն, երբ տեսել է Վլադիմիր Պուտինի հետ վերջինիս լուսանկարը:

Լուսանկարն արվել է 2018 թվականին, Սոչիում «Плотформа S-70» մրցաշարի ժամանակ:

«Մի անգամ ես ստիպված էի ՃՈ աշխատակցին ապացուցել, որ մարզիկ եմ, քանի որ ինձ մոտ շնորհակալագիր կար պետդումայի կողմից, սակայն այն առանց կնիքի էր: Դրա համար ես ցույց տվեցի Վլադիմիր Պուտինի հետ լուսանկարը: Նա, նկարը տեսնելով, ասաց՝ «Դե լավ, կարող ես գնալ»»,-պատմել է Ծառուկյանը:

Նշենք, որ շուտով Արման Ծառուկյանը մեծ մենամարտում հանդիպելու է դաղստանցի մարզիկ Իսլամ Մաչախևի հետ: Նա ներկայացնելու է Հայաստանը, սակայն բարձրացնելու է նաև Ռուսաստանի դրոշը:

Նույն շարքից