Հասարակություն 

Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  Քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությանը:

«Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց»,- ասել են Քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից:

Ծառայությունից նաև նշել են, որ Մանվել Գրիգորյանի հիվանդանոց տեղափոխման պատճառը առողջության վատթարացումը չէ:

Գրիգորյանի պաշտպան  Լևոն Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։

 

Նույն շարքից