Քաղաքական 

Հովիկ Աբրահամյանը համաձայնեց՝ ոչ իշխանական ուժերի առաջարկը տեղին էր

ԱԺ ամբիոնից «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր դիմելով ԱԺ մեծամասնությանը՝ հայտարարեց, թե «գազային պայմանագրերի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ ոչ իշխանական ուժերի առաջարկը տեղին էր, որից չօգտվեց իշխանությունը:

 

«Մեր առաջարկը ճիշտ տեղին էր, մեծամասնությունը պետք է ընդուներ այն, քանի որ դա ձեզ համար արգումենտ էր դառնալու, որ գնայիք բանակցության ու ասեիք՝ սա կա: Շատ վատ արեցիք, որ չթողեցիք կայանար հանձնաժողովը»,- ասաց նա։

 

Հրանտ Բագրատյանի հայտարարությունից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով համաձայնեց ՀԱԿ պատգամավորի դիտարկման հետ։

 

«Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը և մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք և բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»,-նշեց նա:
 

Նույն շարքից