Քաղաքականություն 

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

analitik.am

Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 11, մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 11 հարց:

Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների, ինչպես նաև բարեկամական խմբերի կազմերը: Արդյունքում ձևավորվել են 4 միջխորհրդարանական հանձնաժողով և 59 բարեկամական խումբ:

 

Նույն շարքից