Հասարակություն 

Աննա Հակոբյանը Պերճ Սեդրակյանի հետ քննարկել է «Իմ քայլը» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի միջև համագործակցության ուղիները

analitik.am

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 25-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Թալար Կազանչյանին: Հանդիպմանը մասնակցել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը կողմերը զրուցել են Հայաստանում Թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունների, այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի նոր կառավարության առջև ծագած նոր մարտահրավերների մասին: Տիկին Հակոբյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամների գործունեությունը, ուղղվածություններն ու ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Պերճ Սեդրակյանը ներկայացրել է իր մտահոգությունները սփյուռքի գաղթօջախների գործունեության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական և քննարկել «Իմ քայլը» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի միջև համագործակցության ուղիները:

 

Նույն շարքից