Հասարակություն 

Մահացել Է երաժիշտ Սքոթ Ուոքերը

analitik.am

76 տարեկանում մահացել է «The Walker Brothers» խմբի նախկին մասնակից, երգիչ Սքոթ Ուոքերը (Նոել Սքոթ Էնգել): Այս մասին հայտնել է 4AD Records ընկերությունը՝ երաժշտական լեյբլը, որն աշխատել է արտիստի հետ:

«Կես դարի ընթացքում Նոելը հազարավոր մարդկանց կյանքը հարստացնում էր որպես Ուոքեր եղբայրներից մեկը, իսկ հետո որպես արտիստ, պրոդյուսեր և անզիջում յուրօրինակության կոմպոզիտոր»,-նշված է 4AD Records-ի կայքում:

Երաժիշտի մահվան պատճառը չի նշվում:

Սքոթ Ուոքերը ժողովրդականություն է ձեռք բերել 60-ականներին, երբ «The Walker Brothers» խմբի կազմում էր:

Նույն շարքից