Քաղաքական 

Ոչ իշխանական ուժերի միջև համագործակցությունն առայժմ միայն խորհրդարանական խմբակցությունների մակարդակով է. Ս. Սաֆարյան

Խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի միջև համագործակցությունն առայժմ միայն խորհրդարանական խմբակցությունների մակարդակով է՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխման դեմ, այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ իրեն հայտնի չէ, որ այս նույն ուժերի բարձրագույն ղեկավարության մակարդակով լինի մի հանդիպում, որտեղ քննարկվեն համատեղ այլ գործողություններ:

«Ավելին, չկա նաև ավելի մեծ խնդիրներով գործընթացներ տանելու համաձայնություն: Օրինակ՝ իշխանափոխության և նմանատիպ հարցերի շուրջ լուրջ քննարկումներ չեն լինում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը, ավելացնելով, որ ինքը գիտակցում է այդ օրակարգի չձևավորման ռիսկերը, ու այդուամենայնիվ, արձանագրում է փաստը, որ չկա այդպիսի օրակարգ:

«Ժառանգությունը» հանդիպելու և քննարկումներ անելու հրավեր, Ստյոպա Սաֆարյանի խոսքերով, չի արել, բայց նմանատիպ առաջարկներ այլ ուժերը ևս չեն արել: «Իմ համոզմամբ, դրա համար ինչ-որ խոչընդոտներ կան»,- ընդգծեց նա:

Նույն շարքից