Միջազգային Քաղաքականություն 

Թերեզա Մեյին խնդրել են հեռանալ վարչապետի պաշտոնից

analitik.am

Բրիտանական «The Sun» պարբերականը կոչ է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հեռանալ իր պաշտոնից:

«Ժամանակն է, Թերեզա» վերնագրով հոդվածում նշվում է, որ հրաժարականը Բրեքսի պայմանագրերին աջակցելու միակ հնարավորությունն է: Թերթը գրում է, որ Եվրամիության հետ գործարքի հաստատումից անմիջապես հետո պաշտոնից հեռանալու մասին որոշումը կհայտարարվի մայիս ամսին:

Լրագրողները կարծում են, որ նման որոշումը կնպաստի նախագծի ընդունմանը երրորդ փորձից և կսկսվի նոր վարչապետի ընտրության գործընթացը: ԵՄ մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի անդամակցության հետ կապված տարբերակը պարբերականն անվանել է «ողբերգություն»:

«Տիկին Մեյն արժանի է մեծ հարգանքի: Նա նվիրված քաղաքացիական ծառայող է, ով ունի անսասան պատասխանատվության զգացում, ով 2016 թվականին իր վրա է վերցրել ամենադժվար խնդիրը՝ ցանկացած վարչապետի համար Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,-նշում է The Sun-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի շարք բրիտանացի նախարարներ համաձայնել են հեռացնել կառավարության ներկայիս ղեկավար Թերեզա Մեյին: Նրանք ակնկալում են, որ նա հրաժարական կտա 10 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ պաշտոնապես, Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից մինչև 2019 թվականի մարտի 29-ը:

Նույն շարքից