Գլխավոր Միջազգային 

Թրամփն արեց իր ասածը. ԱՄՆ նախագահը Գոլանի բարձունքները ճանաչեց որպես Իսրայելի տարածք

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց փաստաթուղթը, որով Գոլանի բարձունքները ճանաչում է որպես Իսրայելի տարածք:

Համապատասխան փաստաթուղթը Թրամփը ստորագրել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման մեկնարկին: Reuters-ը գրում է, որ սա կարող է օգնել Իսրայելի վարչապետին առաջիկա ընտրություններում:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կարծում է, որ այս որոշումը խանգարելու է Սիրիայի հարցի կարգավորմանը: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Գոլանի բարձունքները վիճելի տարածքներ են, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն Սիրիան ու Իսրայելը: Մինչև 1967 թվականը տարածքը պատկանել է Սիրիային, սակայն 1967 թվականին 6-օրյա պատերազմի արդյունքում դրա 2/3 մասն անցավ Իսրայելի իշխանության տակ:

1981 թվականին Իսրայելի խորհրդարանը որոշում կայացրեց ճանաչել երկրի իշխանությունը Գոլանի բարձունքների վրա:

 

Նույն շարքից