ԱՄՆ բնակիչ Մայքլ Թոմասոնը, ով գրեթե 11 հազ. տեսախաղերի հավաքածու ունի, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հատնում է Корреспондент-ը։
Ամերիկացին սկսել է խաղեր հավաքել 12 տարեկանից, իսկ նրա առաջին գնումը եղել է Cosmic Avenger-ը։ Այժմ 31-ամյա Թոմասոնն ունի տեսախաղերի ամենամեծ հավաքածուն աշխարհում։
Նա հավաքում է նաև խաղային համակարգեր, այդ թվում՝ Xbox, PlayStation, Casio Loopy և Pippin։
Նշվում է, որ ամերիկացին 2 անգամ վաճառել է իր հավաքածուն. առաջին անգամ 1989թ.՝ Sega Genesis գնելու համար, և 1998-ին՝ հարսանիքը վճարելու համար։ Թոմասոնը ներկայիս իր հավաքածուն գնահատում է 700-800 հազ. դոլար։