Քաղաքական 

Վրաստանի և Ռուսաստանի նախագահները հնարավոր է հանդիպեն Օլիմպիադայի ընթացքում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Սոչիի Օլիմպիադայի ընթացքում կարող է կայանալ ռուս նախագահի հանդիպումն իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, գրում է Газета-ն։

 

Պեսկովը նշել է, որ Պուտինն այդ ժամանակահատվածում կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։

 

2013թ. նոյեմբերին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր երդմնակալության արարողությունից մեկ շաբաթ առաջ հայտնել էր, որ քննարկում է Սոչի այցելելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ,Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ իր երկիրը կառավարական պատվիրակություն չի ուղարկի Օլիմպիադա։

Նույն շարքից