Քաղաքականություն 

Ինչու Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակին չի ընդգրկել պատվիրակության կազմում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած թիմակիցների պնդմանը, թե Արարատ Միրզոյանի այցը Գերմանիա շատ «ուժեղ» էր, սակայն ՌԴ այցի հանգույն, որի ժամանակ Միրզոյանին այդպես էլ չընդունեց սենատի սփիքեր Վոլոդինը, այս անգամ ևս «հաջողության պատմություն» չի արձանագրվել:

Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը Գերմանիա էր մեկնում «հատուկ առաքելությամբ»` Բունդեստագի բարձունքից հայտարարելու, որ Գերմանիան ապրիլի սկզբներին կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, և ձեռքբերումը նաև իր այցին պետք է վերագրել, սակայն այցից մի քանի օր առաջ հայկական մամուլը գրեց վավերացման մասին, և Միրզոյանին մնաց փաստի պոստֆակտում արձանագրումը:

Ի դեպ, գերմանահայ համայնքի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց․ «Միրզոյանը Բունդեստագում ելույթ չունեցավ, Բեռլինում էլ տպավորություն էր, թե միջանցքում է ելույթ ունենում, ելույթի ժամանակ էլ հայկական պատվիրակության ներկայացուցիչներն ավելի շատ էին, քան գերմանացի»:

«Ի դեպ, Արարատ Միրզոյանը գործուղման էր մեկնել 5 օրով, ինչը բավականին տպավորիչ ժամանակ է գործուղման համար, և հենց այն օրերին, երբ նույն ԱԺ-ում մաքրուհիների խղճուկ աշխատավարձերն էին կրճատվում»,- ասաց «Իմ քայլի» աղբյուրը:

Միրզոյանի այցը մեկ այլ «հմայք» էլ է ունեցել՝ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը պատվիրակության կազմում չի ընդգրկվել։ «Դա Արարատ Միրզոյանի «հատուկ» վերաբերմունքն է Արման Եղոյանի նկատմամբ, որը «համարձակվեց» հանձնաժողովի նախագահ դառնալ Արարատի թեկնածու Անուշ Բեղլոյանի փոխարեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 121
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    123
    Shares

Նույն շարքից