Քաղաքական 

«Թուրքիայում կապստամբվեն հայերն ու քրդերը». ծեր մարգարե Փաիսիայի գուշակությունները

Ռուսաստանում 2000-ակններին հրատարակվեց մի գիրք, որը ծեր մարգարեի հետ զրույցների և գուշակությունների ժողովածու է: Մարգարեն երկար տարիներ շփվել էր  և զրուցել Աֆոն այցելած զբոսաշրջիկների և ուխտավորների հետ: Գուշակը 1994 թ. հուլիսի 12-ին մահացած և առաջիկայում ուղղափառ եկեղեցու կողմից սրբացվելիք հույն ճգնավոր Փաիսիան էր (աշխարհիկ անունը Արսեն Եզնեպիդիս):


Նշենք, որ առասպելական Վանգայի նման նրա գուշակությունների մեծ մասն իրականացել է:


Ստորև ներկայացնենք նրա գուշակություններից հայերիս վերաբերվող մի հատված.

 

Վանական եղբայրը հարցնում է ծերունուն Սերբիայի իրադարձությունների մասին և նա պատասխանում է. «եվրոպացիները հանուն թուրքերի այժմ անկախացնում են այն երկրամասերը, որտեղ ապրում են մուսուլմաններ (Բոսնիա, Հերցեգովինա): 

 

Սակայն ես այժմ տեսնում եմ, որ Թուրքիան կմասնատեն « ազնիվ »  միջոցներով: Կապստամբվեն հայերն ու քրդերը և եվրոպացիները կպահանջեն թուրքերից ինքնուրույնություն տալ այդ ժողովուրդներին: Եվ կասեն Թուրքիային՝ մենք ձեզ  Եվրոպայում ընդառաջ ենք գնացել, իսկ հիմա նման ձևով անկախություն պետք է ստանան հայերն ու քրդերը:  Այսպես  « ազնվորեն » կմասնատեն Թուրքիան»:


Ծերունին շարունակում է. «Ռուսաստանը կնվաճի Թուրքիան և վերջինս կանհետանա աշխարհի երեսից, որովհետև թուրքերի 1/3 –ը  քրիստոնիա կդառնա, 1/3-ը կոչնչանա իսկ 1/3-ը կվերադառնա Միջագետք: Միջին Արևելքը կդառնա պատերազմի թատերաբեմ, որին կմասնակցեն ռուսները, շատ արյուն կթափվի և նույնիսկ չինացիները, ունենալով 200.000.000 բանակ, կանցնեն Եփրատ գետը և կնվաճեն Երուսաղեմը »:

 

Այս մարգարեի գուշակությունները մեզ հետաքրքրում են, որովհետև այս պահի աշխարհաքաղաքական ցնցումները Մերձավոր Արևելքում և Թուրքիայի ծանր ներքին և արտաքին քաղաքական վիճակը թույլ են տալիս մտածելու, որ սկսվել է այն գործընթացը, որի մասին անցած դարում գուշակել էր իմաստուն ծերունին:


 Կապրենք… և հուսով եմ,  որ կտեսնենք:


 

 

 

 

Նույն շարքից