«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հարցի, թե ի՞նչ է նշանակում, որ ԱԺ մեծամասնությունը մի կողմից մերժում է 300 միլիոն դոլարի կուտակած պարտքի ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունը, մյուս կողմից ինքն է ինչ-որ առաջարկներ անում, ասաց, որ դա կարող է լինել անգամ «Հանրապետականի անվան կամ կոալիցիայի անվան հանրապետական հանձնաժողով»:
«Մենք որևէ ամբիցիա այստեղ չունենք, կարևորը՝ խնդիրները, որ այսօր հուզում են հանրությանը, որ այսօր հուզում են քաղաքական ուժերին, բարձրացվեն և քննարկվեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Քննարկումները անարդյունավետ չէին և միայն ընդդիմությունը կարող է մտածել, որ ինքը կարող է հարց առաջադրել և ոտքի վրա եռանդուն աշխատել: Եթե դա հասարակական պահանջ դառնա և մարդիկ մեկնաբանությունների կարիք ունենան, մենք հատուկ սցենարներով հանդես կգանք»,- ասաց Գալուստ Սահակյանը: