Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանի ղեկավարած մարմինն աննախադեպ ցուցանիշ է գրանցել. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի ուսումնասիրություններն ուշագրավ արդյունքներ են ի հայտ բերել ոստիկանության բացահայտումների առումով: Մասնավորաբար, պարզվում է, որ միայն 2019 թ. փետրվարի սկզբից մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և լուսաբանվել է յուրացումների և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 17 դեպք: Սա աննախադեպ ցուցանիշ է:

Ուշագրավ է, որ դրանց մեջ զգալի տեղ են զբաղեցնում ՏԻՄ մարմիններում կամ դպրոցներում չարաշահման դեպքերը: Սակայն ամենախոշոր բացահայտումներից մեկը վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին», որի տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24 կմ հաղորդալար:

Չարաշահումներ են բացահայտվել Մարմաշեն, Օձուն, Մուսալեռ, Ուշի, Ջիլ, Շամլուղ համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատար անձնաց գործողություններում, Գյումրու շախմատի դպրոցում (մոտ 8 մլն դրամ), Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում», Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում» (23 մլն դրամ), Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոցում (16 մլն դրամ) և այլն: Այս ժամանակաընթացքում բացահայտվածների շարքում են նաև ԵՊՀ-ում կատարված ապօրինությունները (27 մլն դրամ)»

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից