Բարի օր Սպորտ 

Այսօր գնում ենք ֆուտբոլ. Նիկոլ Փաշինյանը հրավիրում է

analitik.am

Մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00 Հանրապետական մարզադաշտ»,-գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին` Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև: Բոսնիայի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:

Նույն շարքից