Գլխավոր Միջազգային 

Գոլանի բարձունքների մասին Թրամփի որոշումը դատապարտել է նույնիսկ ԱՄՆ դաշնակիցը

analitik.am

ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիան դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու մասին: Այս մասին հայտնում է SPA գործակալությունը:

Արաբակաան պետության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի արաբական հողերն են, որոնք օկուպացվել են:

«Սա էական բացասական ազդեցություն է ունենալու մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացների և տարածաշրջանի կայունության վրա»,-հայտարարել է Էր Ռիադը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը խախտել է ՄԱԿ-ի կոնանադրությունն ու միջազգային օրենքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան փաստաթուղթը ստորագրեց մարտի 25-ին, Իսրայելի  վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման մեկնարկին:

Նույն շարքից