Գլխավոր Հասարակություն 

Ինչ ուզում են, թող անեն. Իրինա Ռոդնինային չի հետաքրքրում այն, որ Երևանում ցանկանում են հեռացնել իր անունը

analitik.am

Իրինա Ռոդնինան մեկնաբանել է այն, որ Երևանում փորձում են անվանափոխել իր անունը կրող գեղասահքի դպրոցը: Սրա պատճառը Ռոդնինայի մասնակցությունն է Բաքվում, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությանը  և նրա տված սրտաճմլիկ հարցազրույցը հայերի կողմից իբրև թե իրագործված վայրագությունների մասին:

Ռոդնինան չի կարծում, որ Ադրբեջանում մասնակցել է հակահայկական ակցիայի: Նա պնդում է, որ մասնակցել է երթի, որը նվիրված է եղել մոտ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանը՝ հավելելով, որ դա որևէ մեկի դեմ չի եղել. «Մենք ընդհանրապես ընկերություն չենք անում ինչ-որ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ: Մեզ համար Հայաստանն ու հայերը, ինչպես նաև Ադրբեջանն ու ադրբեջանցիները երկրներ ու մարդիկ են, որոնք ժամանակին մաս են կազմել Խորհրդային Միությանը»,-ասել է Ռոդնինան Ռուսարմինֆոյի հետ զրույցում:

Ինչ վերաբերում է անվանափոխությանը, Ռոդնինան ասել է, որ իր անունը կրում է ոչ թե դպրոցը, այլ սահադաշտը, որը կառուցվել է ռուսական փողերով. «Դա վերջին 20 տարում Հայաստանում կառուցված առաջին սպորտային կառույցն է: Դա նրանց իրավունքն է, ինչ ուզում են, թող անեն»:

Մարզուհին նշել է, որ հանգիստ է վերաբերվում հնարավոր անվանափոխությանը, սակայն վատ է զգում այն մարդկանց համար, ովքեր ջանք ու միջոցներ են ներդրել այդ գործում. «Թող անեն, ինչ ուզում են, դա նրանց գործն է: Ինչպես անվանես նավը, այնպես էլ կլինի նավարկությունը»,-հավելել է նա:

 

 

 

Նույն շարքից