ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացումը, դրա հետ կապված խնդիրների լուծումը հատուկ կարևորություն են ներկայացնում երկրի համար, քանի որ այստեղ առկա խնդիրներն ազդում են ոչ միայն բուն քաղաքի, այլև ողջ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Ձեռքբերումների հետ մեկտեղ ԼՂՀ Նախագահը մատնանշել է անելիքները՝ կոնկրետ հանձարարականներ տալով խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան, պաշտոնատար այլ անձինք: