Հասարակություն Պատահարներ 

Երևանում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

analitik.am

Մարտի 26-ին, ժամը 07:32-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արզումանյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, «Mercedes E280» ավտոմեքենան (վարորդ՝ Է.Մ., ծնված 1983թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Նույն շարքից