ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները փետրվարի 6-ին և փետրվարի 7-ին անցկացրել է աշխատանքային հանդիպումը «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ, այս մասին տեղեկացնում է Հանձնաժողովի քարտուղարությունը:
Հանդիպման ընթացքում քննարկումներ են կազմակերպվել հետևյալ հայեցակարգային հիմնախնդիրների շուրջ.
ա. Իրավունքի գերակայության իրացման սահմանադրական մոտեցումները (զեկուցող` Գ. Հարությունյան).
բ. Իրավունքների դասակարգումը և սահմանափակումները (զեկուցող` Գ. Մուրադյան).
գ. Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները (զեկուցող` Դ. Հարությունյան).
դ. Ընտրական համակարգի մոդելի ընտրությունը (զեկուցող` Հ. Թովմասյան).
ե. Հանրաքվեի ինստիտուտը (զեկուցող` Գ. Դանիելյան).
զ. Սահմանադրության կառուցվածքը (զեկուցող` Գ. Հարությունյան):
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հաջորդ աշխատանքային քննարկումը տեղի կունենա սույն թվականի մարտի 20-ին: