Իսպանական մամուլը գրում է, որ «Բարսելոնայի» դարպասապահ Յեսպեր Սիլեսենն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո լքելու է կատալոնական ակումբը:
Mundo Deportivo-ն գրում է, որ կատալոնացիները պատրաստ են դարպասապահից հրաժարվել 30 միլիոն եվրոյի դիմաց, սակայն դեռ առաջարկություններ չկան:
Նաև հայտնվում է, որ «Բարսելոնան» արդեն աչքի տակ ունի թեկնածուներ, որոնք կարող են փոխարինել հոլանդացուն: Մասնավորապես խոսքը վերաբերում է Անդրե Օնանային, Պաու Լոպեսին և Կուն Կաստելսին: