Գլխավոր Հասարակություն 

Հայաստանը եղել է Խորհրդային Միության Սիլիկոնյան հովիտը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանը եղել է Խորհրդային Միության Սիլիկոնյան հովիտը: Սա ասում եմ ոչ թե ուղղակի պատմական հիշողությունը վերականգնելու, այլ ընդգծելու համար այն մեծ պոտենցիալը, որն ունի Հայաստանը: Այսօր՝ մարտի 26-ին, ԳԱԱ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, ԽՍՀՄ-ում գիտությունն ուժեղ է եղել, քանի որ պետությունն ու հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ գիտեր, թե ինչ է ուզում պետությունից և հանրությունից. «Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրների մեծ մասը կապված է այս թնջուկների հետ: Երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրից կա այս բանավեճը, թե ինչ են ուզում պետությունն ու գիտությունն իրարից և ինր կարող են տալ իրար: Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը գտնելն է այն կարևոր առաջին կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը»:

«Ես կարող եմ ասել, թե ինչ է ուզում պետությունն ու կառավարությունը գիտությունից: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանն ուզում ենք տեսնել, որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում  գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում նաև ԳԱԱ-ն ողջ թափով կսպասարկեն քաղաքական այս տեսլականը»,-նշեց Փաշինյանը:

 

Նույն շարքից