Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը, ըստ էության, հաստատեց, որ վարչապետ Փաշինյանը խոսել է ԵՊՀ ռեկտորի մասին

analitik.am

Այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նոր Հայաստանում ուսանողների վրա դուռ փակող ռեկտորները տեղ չունեն և պատասխանելով հարցին, թե կան արդյո՞ք Հայաստանում նման ռեկտորները, կարծիք հայտնեց, որ վարչապետը շատ պարզ ձևով է ներկայացրել դա, ու բոլորը գիտեն այդ մասին:

Հարցին, թե խոսքը վերաբերո՞ւմ է ԵՊՀ ռեկտորին, նախարարը նշեց, որ մամուլում շատ հստակ նշվել է, թե ում մասին է խոսքը:

Մամուլը միաբերան գրում էր, որ վարչապետ Փաշինյանը խոսել է հենց ԵՊՀ ռեկտորի մասին:

Դիտարկմանը, որ մոտ մեկ ամիս առաջ ԵՊՀ խորհուրդը չքննարկեց անգամ ռեկտորի  հրաժարականի հարցը, Հարությունյանը կարծիք հայտնեց, թե այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե կշարունակի քննարկել գործընթացը:

Ինչ վերաբերում է իր տեսակետին, նախարարն ասաց, որ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ է տեսնում. «ԵՊՀ-ի ներկայիիս վիճակը տեսեք ու կպատկերացնենք, թե ուր է գնում բուհը»:

 

Նույն շարքից