Հասարակություն 

Բակո Սահակյանն ընդունել է Իշխան Զաքարյանին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին:

Քննարկվել են այս տարի Արցախում նախատեսվող Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվելու է միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից