Քաղաքականություն 

Զոհրաբ Մնացականյանը գաղտնի այցելե՞լ է Մոսկվա. Նախարարի պարզաբանումը

analitik.am

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է մամուլում տարածված հաղորդագրություններն այն մասին, թե իբր մարտի 21-22-ին գաղտնի այցելել է Մոսկվա։ Sputnik Արմենիայի ու Yerkir.am-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ մարտի 22-ին Երևանում չի եղել, բայց դա լիովին մտնում է արտգործնախարարի գործառույթի մեջ։

«Ոչ մի թաքուն բան չի եղել իմ գործողություններում։ Անհեթեթություն է ենթադրել, թե կառավարության անդամները կարող են սխալ քայլեր անել», – ավելացրել է Մնացականյանը։

Նախարարի խոսքով` ինքն իր գործառույթներն ունի, իր աշխատանքը։ Ու այդ գործառույթի իրականացումը ենթադրում է ինչպես բանակցություններ հեռախոսով, այնպես էլ հանդիպումներ Երևանում ու դրսում։

«Ես իմ աշխատանքն եմ կատարում, մնացած կոնսպիրատիվ մտորումները ժամանակի վատնում են ինչպես դրանց հեղինակների, այնպես էլ ինձ համար», – ասել է նախարարը։

Ավելի վաղ «168 ժամ» թերթը գրել էր, որ տեղի է ունեցել Մնացականյանի այցը Մոսկվա, որի մասին տեղեկությունը թաքցվում է հանրությունից:

 

Նույն շարքից