Հասարակություն 

Արտաշես Գեղամյանի հոդվածն ուսանողը ներկայացրել է որպես իր աշխատանք

analitik.am

Մի քանի անգամ մտահոգություն հնչեց, որ այս օրենքով հարցը չի լուծվում: Պարզ է, որ հարցն ամբողջությամբ սրանով չի լուծվում, սակայն կարևոր է սկսել պայքարը: Առաջին քայլը պետք է լինի այն, որ նորմալ չէ, երբ ինտերնետից կուրսայիններ, ռեֆերատներ և այլ աշխատանքներ են վերցվում: Այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում կուրսայինների, դիպլոմայինների վաճառքի գովազդն արգելելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

Զոլյանն իր դասախոսական պրակտիկայից նաև մի քանի զվարճալի օրինակ ներկայացրեց, երբ օրինակ ուսանողներից մեկը աշխատանք է ներկայացրել, որում հեղինակը խոսել է Հարվարդում դասավանդելու և չինացի ուսանող ունենալու մասին: Մեկ այլ ուսանող էլ ՀՀԿ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանի հոդվածն է ներկայացրել որպես աշխատանք:

Պատգամավորը կարծում է, որ կարևորը պայքարը սկսելն է, և երբ ԱԺ-ում խոսվում է, դա իր ազդեցություն կունենա, սակայն հետագա քայելրը ևս պետք է անել:

 

Նույն շարքից