Քաղաքականություն 

Վարչապետի խոսքը պետք է կատարել և այդ մարդկանց ասել, որ դուրս գան կառավարման խորհուրդներից. Մարուքյան

analitik.am

Վարչապետը ճիշտ է ասում, որ բուհերը պետք է ազատել քաղաքականացվելուց: Պետք է ուշադիր լինենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից որևէ մեկը չընդգրվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում: Մինչդեռ ես տեղեկություններ ունեմ, որ որոշ բուհերի կառավարման խորհուրդներում արդեն իշխող ուժից ներկայացուցիչներ կան: Մենք պետք է դա բացառենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը կոնկրետ բուհերի անուններ չի տվել, սակայն նշեց՝ այն բուհերում, որտեղ ռեկտոր է փոխվել, կառավարման խորհուրդում Իմ քայլը դաշինքից կամ Քաղպայմանագրից մարդիկ կան. «Վարչապետի խոսքը պետք է կատարել և այդ մարդկանց ասել, որ դուրս գան կառավարման խորհուրդներից»:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ ուսանողների առաջ դուռ փակած ռեկտորները պետք է հեռանան, Մարուքյանը նշել է, թե կարող է ենթադրել, որ խոսքը ԵՊՀ ռեկտորի մասին է, սակայն եթե վերջինս հրաժարական չտա, ինքը չգիտի մեխանիզմը, թե ինչպես կարելի է վերջինիս հեռացնել, քանի որ ցանկացած միջամտություն կլինի անօրինական: Մարուքյանը նաև նշել է, որ վարչապետը քաղաքական հայտարարություն է արել:

 

Նույն շարքից