Հասարակություն 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շուրջ 240 ավտոմեքենա

Գարունն արդեն գրեթե մեկ ամիս է մտել է լիիրավ իրավունքների մեջ, այդուհանդերձ մարտի 25-26-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհներին արգելափակված մի շարք քաղաքացիներից ստացվել են մեծաքանակ ահազանգեր:

Փրկարարներն արձագանքել են արգելափակման վերաբերյալ 9 ահազանգի և օգնության հասել քաղաքացիներին:

Մարտի 25-ին՝ ժամը 19:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել որ, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել թիվ 21 ՀՓՋ-ի մարտական հաշվարկը: Կատարված համատեղ աշխատանքի արդունքում փրկարարները և ՃՇՇ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով տրանսպորտային միջոցներում առկա 80 ուղևորի:

Նույն օրը՝ ժամը 20:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի ճանապարհինավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկն արգելափակումից դուրս է բերել 3 ավտոմեքենա՝ 5 ուղևորներով:

Գեղարքունիքի մարզից մարտի 25-ին՝ ժամը 13:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհինավտոմեքենաններ են արգելափակվել ձյան շերտում: Դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով 16 քաղաքացու:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից ևս մեկ ահազանգ ստացվել է մարտի 25-ի երեկոյան ժամը 21:48-ին: Այս անգամ արգելափակման մեջ հայնվել էր բեռնատար ավտոմեքենա: Փրկարարների և Վարդենիսի ՃՇՇ աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում բեռնատարը շարունակել է ընթացքը:

Արգելափակված մի շարք քաղաքացիներից «911» ծառայություն ահազանգեր են ստացվել նաև Շիրակի մարզից: Մարտի 25-ի առավոտյան Հոռոմ-Մարալիկ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով 14 ուղևորի:

Մարզի մեկ այլ՝ Թավշուտ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Այստեղ ևս կատարված աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 9 ուղևորի:

Մարտի 25-ին՝ ժամը 17:29-ին, ահազանգ է ստացվել, որ Սալուտ-Վարդաղբյուր ավտոճանապարհին «Հայփոստ»-ի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: Փրկարարների կողմից կատարված աշխատանքների արդյունքում «Հայփոստ»-ի և ևս երկու ավտոմեքենա դուրս է բերվել արգելափակումից:

ժամը 20:11-ին ահազանգ է ստացվել, որ Մուսայելյան-Սալուտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 ավտոմեքենայի՝ 9 ուղևորներով:

Խոշորածավալ արգելափակման միջադեպ է գրանցվել Վայոց ձորի մարզում՝ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին: Ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և մկրատաձև դիրք ընդունելով՝ երկկողմանի փակել ավտոճանապարհը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 163-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը Վայքի ՃՇՇ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է, և ճանապարհը դարձել է երթևեկելի:

Պարզվել է, որ ճանապարհահատվածում կա արգելափակված մոտ 200 ավտոմեքենա: Բոլոր ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից:

  • 102
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    102
    Shares

Նույն շարքից