Գլխավոր Հասարակություն 

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հայ փաստաբաններից մեկը կարող է հայտնվել սկանդալի կիզակետում

analitik.am

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ փաստաբաններից մեկը՝ հայազգի Մարկ Գերագոսը, ով երկար տարիներ ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի շահերը, կարող է անցնել գործով, որը վերաբերում է մեկ այլ հայտնի փաստաբանի՝ Մայքլ Ավենատիին, ում մեղադրում են «Nike» ընկերությունից 25 միլիոն դոլար շորթելու մեջ:

Հայազգի փաստաբանին մեղադրանք  չի առաջադրվել, սակայն գործին ծանոթ երկու աղբյուր նշել են, որ վերջինս չհաստատված հանցակիցն է:

ԱՄՆ դատախազության տեղեկություններով, Ավենատտին այլ փաստաբանի հետ 2019 թվականի մարտի 19-ին հանդիպել է «Nike» ընկերության փաստաբանների հետ: Հանդիպման ժամանակ Ավենատին հայտարարել է, թե գիտի մարզչի, ով  ապացույցներ ունի, որ ընկերությունը կաշառել է դպրոցի լավագույն խաղացողներին, որպեսզի նրանք գովազդեն իրենց ապրանքանիշը:

Քննությունը պնդում է, որ Ավենատին լռության համար 22,5  միլիոն դոլար է պահանջել, նաև առաջարկել է վարձել իրեն և իր գործընկերոջը ներքին քննություն իրականացնելու համար, ինչը կարժենար 15-25 միլիոն դոլար:

Հայազգի փաստաբանը չի մեկնաբանում տեղեկությունները:

Նույն շարքից