Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության դրույթ է խախտել. Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ռեկտորներիի մասին միանգամից մի քանի հոդվածների նյութ է իշխանափոխությունից հետո:

  1. Նիկոլ Փաշինյանն ակնհայտ և հերթական զրպարտությունն արեց՝ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելով որոշ ռեկտորների հասցեին:
  2. Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշման անվան տակ ակնհայտորեն պաշտոնեական դիրքի չարաշահում է իրականացրել՝ օրենքով սահմանված կարգով ընտրված և պաշտոնավարող մարդու նկատմամբ վարչապետի լիազորությունները զանցելով:
  3. Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող և իրավապահ մարմինների նկատմամբ:
  4. Նիկոլ Փաշինյանը խախտել է նաև Սահմանադրության՝ ցանկացած խտրականության, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար, արգելքի մասին դրույթը:

Կրկնակի ստանդարտների գուռուն իր որոշումներով արդեն իսկ հասցրել է ողողել բուհերի կառավարման խորհուրդները քաղաքական լոյալություն դրսևորող սեփական քաղաքական թիմի կադրերով:

Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի բուհական ինքնավարության և կրթության ոլորտում եվրոպական ստանդարտների հոգեվարքի վտանգ կա:

 

  • 140
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    142
    Shares

Նույն շարքից