Ռուսաստանցի մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է MMA-ից Քոնոր Մաքգրեգորի հեռանալու մասին հայտարարությանը:
Ավելի վաղ 30-ամյա իռլանդացին թվիթերյան իր էջում հաջողություն էր մաղթել իր կոլեգաներին՝ հայտնելով, որ միանում է թոշակի անցած գործընկերներին:
«Ջունգլիներում կարող է լինել միայն մեկ թագավոր: Միայն մեկ»,-գրել է ռուսաստանցի մարզիկն իր էջում:
Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտում Քոնորը պարտություն կրեց ռուսաստանցի մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովից, ով հաղթանակի շնորհիվ պահպանեց UFC չեմպինական գոտին թեթև քաշային կարգում: Մենամարտից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում որոշում կայացվեց երկու մարզիկներն էլ որակազրկել: Իռլանդացին որակազարկվեց կես տարով, Հաբիբը՝ 9 ամսով: