Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարած այցի ժամանակ կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպման մի քանի մանրամասն է հրապարակել թուրքական Hurriyet –ի եվրոպական ծառայությունը:
Հրապարակամ մեջ նշվում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը զգուշացրել է Գերմանիային մոտեցող 2015–ին ընդառաջ Հայկական հարցի խնդրում զգոն լինել: Այս զգուշացմանը Մերկելը պատասխանել հետեւյալ կերպ.
«Գերմանիան ժողովրդավարական երկիր է, մենք չենք կարող միջամտել: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Հայաստանի հայերը դժվարին կացության մեջ են: Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը»:
Մերկելի այս խոսքերին արձագանքել է Էրդողանը. «Դուք ուզում եք մեզ ստիպել ընդունելու բաներ, որոնք չեն արել: Մենք մեր արխիվները բացել ենք ու աշխարհին կոչ արել գալ եւ ուսումնասիրել, բայց ոչ-ոք չեկավ, այնպես որ Թուրքիային անօրինականության մեջ մի մեղադրեք»,-ասել է Էրդողանը: