Հասարակություն 

Անչափահաս կալանավորն ինքնավնասման փորձ է կատարել․ համատեղ այց ՔԿՀ

Մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի  ներկայացուցիչները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա այց են իրականացրել ինքնավնասման փորձ կատարած անչափահաս կալանավորին։

«Աբովյան» ՔԿՀ այցն իրականացվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների հետ համատեղ։

Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետ հոգեբանն առանձնազրույց է ունեցել ինքնավնասում կատարած անչափահասի և նրա խցակիցների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են անչափահասի պահման պայմանները, նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Առանձնազրույցների արդյունքներով քննարկում է տեղի ունեցել ՔԿՀ վարչակազմի հետ։

Անչափահասի իրավունքների ապահովման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

 

  • 115
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    117
    Shares

Նույն շարքից