Henley & Partners գործակալությունը հրապարակել է անձնագրերի ցանկը, որոնցով քաղաքացիները կարող են մաքսիմալ թվով պետություներ այցելել:
ՀՀ անձնագիրը 2019 թվականինհայտնվել է ցանկի 78-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատած բարձանալով 2 աստիճանով: Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզային ռեժիմի այցելել 62 երկիր:
Ցանկի առաջատարը Ճապոնիայի անձնագիրն է: Ճապոնացիները կարող են առանց վիզային ռեժիմի այցելել 190 երկիր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները կիսում են Սինգապուրն ու Հարավային Կորեան: Այս երկրների քաղաքացիները կարող են այցելել 189 երկիր: