Հասարակություն 

Ժողովու՛րդ, այդ երբվանի՞ց առաջնագծում ծառայելը դարձավ պատիժ

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱՌԱՋՆԱԳԻԾ. ՊԱՏԻՎ ԹԵ՞ ՊԱՏԻԺ

Այն ինչ տեղի է ունեցել Մեղրիի զորամաում՝ անընդունելի է: Վստահ եմ, որ մեղավորները կբացահայտվեն ու կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Բայց..... Ի՞նչ է նշանակում. « մի խումբ (կարգազանց) զինծառայողների տեղափոխել են (...) կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են ԱՌԱՋՆԱԳԻԾ»:

Ժողովուր՛րդ, այդ երբվանի՞ց առաջնագծում ծառայելը դարձավ պատիժ: Ուրեմն այն զինվորներն ու սպաները, որ գիշեր ցերեկ մարտական հերթապահություն են իրականացնում առաջնագծում, պահպանում են մեր խաղաղ ապրելու իրավունը՝ պատի՞ժ են կրում: Առաջնագծում ծառայելը ՊԱՏԻՎ է, թե՞ ՊԱՏԻԺ:

Նույն շարքից