Հասարակություն 

Թուրքիայի կործանիչները հետապնդել են Հունաստանի վարչապետի ուղղաթիռին

analitik.am

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ  պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին։

«Քիչ առաջ պատիվ  ունեցա ընդունելության արժանանալ թուրքական ավիացիայի կողմից։ Հավանաբար նրանք նույնպես ցանկանում էին մասնակցել մեր ազգային տոնին։ Նրանք ստիպեցին, որ իմ ուղղաթիռը ցածր բարձրության վրա մանևրի»,- կղզի հասնելուն պես հայտարարել է Ցիպրասը:

Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել զուր տեղը վառելիք չծախսել:

 

Նույն շարքից