Հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ որոշ ժամանակով հեռանում է բեմից: Այս մասին վերջինս գրել է Ինսթագրամի իր էջում:
Երգիչը հայտնել է, որ վերջին ալբոմին նվիրված շրջագայությունը չի կարողացել տպավորիչ կազմակերպել։
«Ես որոնումների մեջ էի, փնտրում էի փորձելու և սխալվելու ճանապարհով, ինչպես և մեզանից շատերը, և այժմ ես կենտրոնանում եմ այն խորքային խնդիրների լուծման վրա, որոնք կան մեզանից շատերի մոտ, այսպես ես կփրկեմ իմ ամուսնությունը և կդառնամ այնպիսի հայր, ինչպիսին ուզում եմ լինել»,-գրել է Բիբերը: