Հասարակություն Ֆեյսբուք 

Վստա՛հ եմ ամեն մի սպա իրեն նսեմացած է զգում, երբ իրեն դասավանդում են ավինյանտիգրանները. Հարությունյան

analitik.am

«Եթե այլ բնագավառներում Նիկոլենց ձախողումները մի կերպ տանելի են, ապա բանակի մասով ամեն մի բացթողում կամ վրիպում, առավել ևս սխալ, կարող է ճակատագրական լինել՝ փաստացի պատերազմի մեջ գտնվող և թշնամական պետություններով շրջապատված Հայաստանի ու Արցախի համար...

Եթե մենք հասել ենք այն կետին, երբ ավինյանտիկոներն են դասավանդում մեր գեներալիտետին, ապա մենք խորհելու և այս անլուրջ իշխանությունից օր առաջ ազատվելու հրամայական պետք է ունենանք, քանզի մեր երեխաներին գիշերը հանգիստ քնացնում ենք՝ վստահ լինելով, որ ունենք մարտունակ բանակ և չպետք է թույլ տանք՝ Նիկոլենք թուլացնեն մեր պաշտպանական իմունիտետը...

Վստա՛հ եմ ամեն մի սպա իրեն նսեմացած է զգում, երբ իրեն դասավանդում են ավինյանտիգրանները, վստա՛հ եմ ամեն մի սպա ամեն անգամ ավինյանտիգրաններին պատիվ տալիս իրեն նսեմացած է զգում...

Այ սրա համար էի ասում փողոցով իշխանափոխություն մի՛ արեք, որ ամեն պատահած չհայտնվի բարձր պաշտոնների ու մեր հերոս սպաները ստիպված չլինեն չեստ տալ՝ կարիերիստ, պետական մտածողություն չունեցող, մեծամիտ...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մենուա Հարությունյանը։

Նույն շարքից