Քաղաքական Ռազմական Հասարակություն 

Հայտնի Օգանովսկին, Սլավիկ Դանիելյանը, Բալայանը. Որ գեներալներն են պաշտոնանկ արվելու Արցախում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկություն Է սպասվում։ Նրանց մեջ է հայտնի Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը, ում Մարտի 1-ի գործով հարցաքննության էին հրավիրել Երևան։ Նախարարի տեղակալներ Գարիկ Սաֆարյանը և Վարդան Բալայանը ևս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։

Բայց սա «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Բորիս Դավիդովը և ուրիշներ։ Բայց փոփոխությունները կարվեն փուլ առ փուլ, որ բանակում «իշխանափոխության» ծրագիր իրականացնելու տպավորություն չթողնի։ Թեև արցախյան շրջանակներից մեզ ասացին, որ բանակում սերնդափոխությունն անխուսափելի էր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից