Բարի օր Հասարակություն 

Ներքևից խաղալ չիմացող ֆիները մեր դաշտում չոր հաշվով հաղթեցին մեզ

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:  Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Հայաստանի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջև: Ֆինլանդիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով:

Հավելենք, որ համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, թե ինչ բարձր տրամադրությամբ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը պատրաստվում հետևել խաղին: Վերջինս նույնիսկ ծիծաղելով հայտարարում է, որ ֆիները ներքևից խաղալ չգիտեն:

 

Նույն շարքից