Քաղաքական 

Աջակցել «լյուբիմչիկ» թեկնածուներին. Սուրեն Պապիկյանը հատուկ հրահանգ է տվել մարզպետներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել փակ քննարկում, որտեղ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հրահանգավորել է իրենց մարզերում ուժեղացնել քաղաքական դիրքերը՝ համայնքապետներին առավելագույնս ենթարկելով իրենց:

Պապիկյանն ասել է, որ սա կոնկրետ վարչապետի հանձնարարականն է, որպեսզի ՔՊ թիմը տարածքներում լինի գերակտիվ ու գերկենտրոնացված: Ըստ այդմ, մարզպետներին հանձնարարվել է, որ հատկապես այն համայնքներում, որտեղ մայիս-հունիս ամիսներին ՏԻՄ ընտրություններ են սպասվում, լինեն առավել ուշադիր և անձամբ զբաղվեն քարոզարշավով:

Մարզպետներն իրենց մարզերում պետք է օրինակ վերցնեն Փաշինյանից և իրենց անմիջական ներկայությամբ ու ելույթներով աջակցեն «լյուբիմչիկ» թեկնածուներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից